Նորություններ

Շիրակի մարզը նոր ոստիկանապետ ունի

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամանով ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ է նշանակվել գնդապետ Սասուն Աբաղյանը:

ՍԱՍՈՒՆ ԺՈՐԱՅԻ ԱԲԱՂՅԱՆ, 2-ը փետրվարի 1977թ․ ք․Իջևան

Կրթություն

1983-1994 թ.թ. Մասիս քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոց:
1994-1999թ.թ. ՀՀ ՆԳ և ԱԱՆ Բարձրագույն դպրոցի «օպերատիվ-հետախուզական գործունեություն» ֆակուլտետ, որակավորումը՝ իրավաբան:
2010-2012թ.թ. ՀՀ Պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրայի «ֆինանսներ» ֆակուլտետ, որակավորումը՝ ֆինանսների մագիստրոս:

Վերապատրաստումներ
2004թ. «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի արդյունավետության բարձրացման մեթոդներ» , ք.Կահիրե :
2008թ. «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարում ԵԱՀԿ անդամ պետությունների իրավապահ մարմինների համագործակցություն» , ք.Վիեննա:
2008թ. «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցանքներ կատարած անձանց էքստրադիցիա» , ք.Բրյուսել:
2008թ. «Ինտերպոլի անդամ պետությունների իրավապահ մարմինների կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքար» , ք.Լիոն:
2009թ. «ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության և ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի քրեական պատիժների իրականացման ծառայության համագործակցության հետ կապված խնդիրներ» , ք.Լոս-Անջելես:

Աշխատանքային գործունեություն
1999թ․ — 2002թ. ՀՀ Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր:
2002թ․ — 2007թ. ՀՀ Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ:
2007թ․ — 2007թ. ՀՀ Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնակատար:
2007թ․ — 2008թ. ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրաբիզնեսի դեմ տարվող պայքարի բաժնի պետի տեղակալ:
2008թ․ — 2009թ. ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության օպերատիվ հաշվառման բաժնի պետ:
2009թ․ — 2009թ. ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի պետ:
2009թ․ — 2010թ. ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության օպերատիվ բաժնի պետ:
2010թ․ — 2010թ․ ՀՀ Շիրակի մարզպետի խորհրդական։
2010թ․ — 2011թ. ՀՀ ԿԱ ՊԵԿ հատուկ բաժնի պետի տեղակալ։
2011թ․ — 2014թ. ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության 6-րդ բաժնի պետ:
2014թ․ — 2014թ. ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ:
2014թ․ — 2016թ. ՀՀ ԿԱ ՖՆ ՕՀ և ՆԱ գլխավոր վարչության օպերատիվ հետախուզության վարչության պետ:
2020թ․ — 2020թ․ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետի օգնական։
Այլ տվյալներ
ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Արիության» մեդալով:
ԼՂՀ Վարչապետի որոշմամբ պարգևատրվել է անվանական մարտական զենքով:
ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է «Ծովակալ Հ.Ս.Իսակով» մեդալով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից պարգևատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով:
ՀՀ արդարադատության նախարարի կողմից պարգևատրվել է «15 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանով:
ՀՀ Ֆինանսների նախարարի հրամանով 2015թ-ին շնորհվել է ,,ՀՀ հարկային ծառայության գնդապետ,, հատուկ կոչում:

ՀՀ ոստիկանության պետի կողմից՝
1. Պարգևատրվել է «10 տարվա ծառայության համար» մեդալով.
2. Պարգևատրվել է «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով.
3. Պարգևատրվել է «Ոստիկանության պատվոգրով».
4. Պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով.
5. Պարգևատրվել է «Օրենքի պատվար» մեդալով:
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի կողմից՝
1. Պարգևատրվել է «հուշանվերով».
2. Պարգևատրվել է «շնորհակալագրով».
3. Խրախուսման կարգով արտահերթ շնորհվել է «Մաքսային ծառայության փոխգնդապետ» հատուկ կոչում:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի կողմից խրախուսման կարգով 2009 թ-ին արտահերթ շնորհվել է «արդարադատության փոխգնդապետ» կոչում:

ՀՀ-ում ՌԴ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի կողմից պարգևատրվել է «Սահմանապահ ծառայության 3-րդ աստիճանի գերազանցիկ» կրծքանշանով:

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահի կողմից պարգևատրվել է «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալով:
ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիայի պետի կողմից պարգևատրվել է «Պատիվ. Գիտելիք. Օրենք» կրծքանշանով:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր։

Back to top button
Close