ՆորություններՏնտեսական

«Հիմքեր չկան. ո՞նց կարող է սով լինել, 8 մլրդ դոլարը չի կարող սով բերել». Խաչատուր Սուքիասյանը հակադարձում է Գագիկ Ծառուկյանին

Գործարար Խաչատուր Սուքիասյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե երեք ամսից Հայաստանում սով է լինելու։ Սուքիասյանն ասել է․

«Այդպիսի հիմքեր չկան։ ՀՀ տարածքում այսօր, էլ չեմ ասում բարձի տակ գրավ դրված գումարները, չեմ ասում այն իրավաբանական կամ ֆիզիկական անձանց շրջանառու միջոցները, որոնք ունեն, կամ անհատ ձեռներեցները և այլն: Ես ասում եմ այն ծրագրերը, որոնք բանկային համակարգի հետ պայմանագրային հարաբերություններ ունեն, կամ տնտեսությունն ունի պայմանագրային հարաբերություններ՝  8 միլիարդ դոլար է: Տարիներ առաջ դրա կեսն է եղել: 8 մլրդ դոլարը չի կարող սով բերել: Բա էդ դեպքում 4 մլրդ դոլարը ինչու՞ չէր բերում սով: 4 տարի առաջ այդ թիվը եղել է 4 մլրդ, 5 տարի առաջ՝ 3 մլրդ, ո՞նց կարող ա սով լինել»,- ասել է Խաչատուր Սուքիասյանը:

Back to top button
Close