ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Սուրճի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է առիթմիայի զարգացման ռիսկը

Սան Ֆրանցիսկոյի Կալիֆորնիական համալսարանի գիտնականները պարզել են, որ սուրճի կանոնավոր օգտագործումը զգալիորեն նվազեցնում է առիթմիայի ռիսկը: Այս մասին նրանք խոսել են Heart Rhythm Society 2020 առցանց խորհրդաժողովի ժամանակ:

Մասնագետներն ուսումնասիրել են սուրճի օգտագործման և առիթմիայի ռիսկի միջև կապը 357.022 մարդու շրջանում (տվյալները ստացվել են UK Biobank-ի բժշկական և կենսաբանական տվյալների բազայից):

5,3 տարվա դիտարկման ընթացքում ախտորոշվել է առիթմիայի 8159 դեպք: Սուրճի օգտագործումն ասոցացվել է այդ վիճակի ավելի ցածր ռիսկի հետ:

«Մեր արդյունքները պետք է համոզիչ լինեն հիվանդների և բժիշկների համար, որ սուրճի կանոնավոր օգտագործումը կապված է առիթմիայի զարգացման ցածր ռիսկի հետ»,-նշել են հետազոտության հեղինակները:

Աղբյուր՝ vokrugsveta.ru

Back to top button
Close