ՆորություններՍպորտ

Վուլվզը հաղթեց ու հավասարվեց Մանչեսթեր Յունայթեդին

Անգիլայի Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի շրջանակում «Վեսթ Հեմն» ընդունել էր Վուլվզին: Տանտերերը վտանգավոր գոտու հարևանությամբ են գտնվում, և այս պահից սկսած ամեն միավորի կորուստ վերջում կարող է ճակատագրական հետևանք ունենալ:

Մինչ խաղի 73-րդ րոպեն հաշիվը բացված չէր. հարաբերական անդորրը խախտեց Ռաուլ Խիմենեսը՝ եզրափակելով Ադամա Տրաուրեի փոխանցումը: 84-րդ րոպեին Դոհերտիի փոխանցումից հետո հաշիվը 2-0 դարձրեց Պեդրո Նետուն:

Վուլվզը հաղթեց 2-0 հաշվով ու հավասարվեց 5-րդ տեղում գտնվող, 46 միավոր ունեցող «Մանչեսթեր Յունայթեդին»: «Վեսթ Հեմը» 27 միավորով մնաց 17-րդ տեղում, սակայն արդեն այս տուրում նրան կարող են շրջանցել «Բոուրնմուտն» ու «Ասթոն Վիլլան»:

Back to top button
Close