ՆորություններՍպորտ

ԱՊԼ․ Արսենալը պարտվեց Բրայթոնին․ հաղթական գնդակը խփվեց 90+5 րոպեին

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 30-րդ տուրի շրջանակում «Բրայթոնը» հյուրընկալել էր «Արսենալին»։

Հանդիպման հաշիվը բացվեց երկրորդ կեսում։ 68-րդ րոպեին հյուրերին չքնաղ հարվածով առաջ է մղել Նիկոլա Պեպեն։ 75-րդ րոպեին «Բրայթոնի» պաշտպան Լյուիս Դանկը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Մրցավարի ավելացրած ժամանակի 5-րդ րոպեին տանտերերի հարձակվող Նիլ Մոպեն խփեց հաղթական գնդակը։ «Բրայթոնը» հաղթեց 2-1 հաշվով։

Հիշեցնենք, որ առաջին կեսում վնասվածք էր ստացել «զինագործների» դարպասապահ Բերնդ Լենոն։

armsport.am

Back to top button
Close