Նորություններ

Էրեբունի վարչական շրջանում ՔՏՀԱ տեսչական մարմինն արտակարգ ռեժիմով իրականացրել է վերահսկողական աշխատանքներ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, համագործակցելով ՀՀ ոստիկանության ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ, հունիսի 20-ին  արտակարգ ռեժիմով մշտադիտարկումներ և հսկողություն են իրականացնել մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում:

Վարչական շրջանում իրականացված  դիտարկման արդյունքերը ցույց են տվել, որ խախտումների թվաքանակը կտրուկ նվազել է, բայց, այնուամենայնիվ, դեռևս վարորների, ուղևորների մոտ հայտնաբերվում են որոշ խախտման դեպքեր:

Մասնավորապես՝ ինչպես նախորդ անգամ, այնպես էլ այսօր, կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում արձանագրվել են գերբեռնված փոխադրում իրականացնելու, ախտահանիչ հեղուկի բացակայության դեպքեր, ինչպես նաև հայտնաբերվել են առանց դիմակի մեկ վարորդ և մեկ ուղևոր:

Տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում հայտնաբերվել են  դիմացի նստատեղին՝ ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր, ինչպես նաև՝  առանց դեմակի ուղևոր և վարորդ:

Արձանագրված խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:

Վարորդների և ուղևորների շրջանում միաժամանակ իրականացվել են իրազեկման աշխատանքներ, տրվել ցուցումներ՝ թերությունները տեղում շտկելու և ՀՀ պարետի որոշման պահանջներին խստագույնս հետևելու նպատակով։

Տեսչական մարմնի կողմից վաղ առավոտից իրականացվող դիտարկումները և վերահսկողական գործառույթները շարունակվելու են ողջ օրվա ընթացքում:

 

Back to top button
Close