ՄիջազգայինՆորություններ

«ՌԴ-ում ստեղծված COVID-19-ի դեղորայքը լավագույնն է աշխարհում. հուսանք, որ մոտ ժամանակներս նաեւ պատվաստանյութն ի հայտ կգա». Պուտին

Կորոնավիրուսի դեմ պայքարի ռուսաստանյան դեղամիջոցները լավագույնն են աշխարհում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը

«Մեզ մոտ հայտնվել են դեղամիջոցներ, որոնք, ըստ գնահատականների, աշխարհում հավանաբար այժմ լավագույնն են օգտագործման որակի, մաքրության առումով»,- նշել է ՌԴ նախագահը բուժաշխատողների հետ հանդիպման ժամանակ:

Ըստ նրա ՝ դա ցույց է տալիս գիտության բարձր մակարդակը, որը գործունեություն է ծավալում այդ ոլորտում:

«Հուսանք, որ մոտ ժամանակներս նաեւ պատվաստանյութն ի հայտ կգա»,-ավելացրել է Պուտինը:

Նշենք, որ Ռուսաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսի 7.889 դեպք է արձանագրվել: Ընդհանուր առմամբ, երկրում գրանցված է կորոնավիրուսային վարակի 576.952 դեպք:

 

Աղբյուր՝ Ինտերֆաքս

Back to top button
Close