ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Իր «հարմարավետ հանդերձանքով» հայտնի դարձած բուժքույրը պայմանագիր է կնքել հայտնի ապրանքանիշի հետ

Նադեժդա Ժուկովան, ով կլինիկայում հերթապահության ժամանակ պաշտպանիչ հագուստի տակից լողազգեստ էր հագել եւ հայտնի դարձավ հիվանդների կողմից արված պատահական նկարների շնորհիվ, պայմանագիր է կնքել ռուսական ZASPORT ապրանքանիշի հետ: Աղջիկը գովազդելու է մարզահագուստ, բայց բժշկության ոլորտից չի հեռանա:

Ռուսաստանի օլիմպիական հավաքականի պաշտոնական մատակարարն առաջարկել էր Նադեժդային գովազդել սեփական արտադրության մարզահագուստը, եւ աղջիկը տվել է իր համաձայնությունը:

Նադեժդան լուսանկարները մեկնաբանել է հետևյալ կերպ. «Բուժաշխատողներն արժանի են հարգանքի և աջակցության: Բոլորն էլ գիտեն ինձ հետ պատահած պատմությունը, բայց ես երբեք չեմ ցանկացել հայտնի դառնալ, ես իմ կյանքում այլ կողմնորոշում ունեմ: Ես ուզում եմ, որ հարգեն բուժաշխատողներին, գնահատեն նրանց աշխատանքը ոչ միայն այս իրավիճակում, ինձ համար մեծ պատիվ է աշխատել ZASPORT ապրանքանիշի հետ, որը համագործակցում է աշխարհի եւ օլիմպիական չեմպիոնների հետ, և որը մեծ ուշադրություն է դարձնում սոցիալական ուղղությանը: Ես ուզում եմ օգտակար լինել այդ գործին, եւ հույս ունեմ, որ ինձ մոտ դա կստացվի»:

Չնայած այն համընդհանուր ուշադրությանը, որին արժանացել է Նադեժդան լողազգեստով լուսանկարի հայտնվելուց հետո, նա մտադրություն չունի հրաժարվել բժշկությունից: Ավելին, իրեն հանգիստ չտվող լրագրողների և հանկարծակի հայտնված երկրպագուների հետ կապված տհաճ պահերը բուժքույրը կարգավորեց վաղուց ապացուցված ձևով`լիարժեք ընկղմվելով աշխատանքի մեջ:

Աղբյուր` fishki.net

Back to top button
Close