Նորություններ

Ովքեր են աջակցել Ռոբերտ Քոչարյանին՝ գրավի գումարը վճարելու հարցում. 168.am

168.am-ի տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար 2 միլիարդ դրամ գրավ վճարելու համար աջակցել են Սամվել Կարապետյանը («Տաշիր գրուպ»), Սերգեյ Համբարձումյանը («Մոնարխ»), «Սիստեմա» բաժնետիրական կորպորացիան (Ռոբերտ Քոչարյանն այդ ընկերության խորհրդում անկախ տնօրեն է աշխատում արդեն 10 տարի, կորպորացիան պատկանում է ռուսաստանցի խոշոր գործարար Վլադիմիր Եվտուշենկովին), գործարար և բարերար Գենադի Ստեփանյանը (ՌԴ)։
Չի  հաջողվել կապ հաստատել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ՝ ճշտելու համար այս տեղեկությունը, սակայն կապ հաստատելուց հետո լրացուցիչ մանրամասներ կներկայացվեն։

168.am

Back to top button
Close