Նորություններ

Կոտայքի մարզում 49-ամյա վարորդը Mitsubishi Lancer-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և հայտնվել ձորակում. կա վիրավոր

Երեկ՝ հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 49-ամյա Գուրգեն Բարխոյանը իր վարած Mitsubishi Lancer մակնիշի ավտոմեքենայով Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դեպի Հանքավան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մոտ 25 մետր սահելով՝ հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Բարխոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկի միջոցով դուրս բերվեց ձորակից և տեղափոխվեց անվտանգ վայր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close