Նորություններ

Գագիկ Ծառուկյանը պնդում է՝ լրիվ սուտ եւ շինծու գործ է. նրա կալանքի միջնորդության քննարկումը կշարունակվի վաղը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ հետաձգվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության քննարկումը։

Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Գագիկ Ծառուկյանը։ Դատական նիստը շարունակվելու է հունիսի 19-ին`ժամը 10։30-ին։

ԲՀԿ առաջնորդը եւս մեկ անգամ պնդեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

«Լրիվ սուտ է, շինծու գործ է, դատավարությունը գնում է, ես իմ ասածին տեր եմ՝ անկախ ճնշումներից: Սխալ որոշում կայացնողները լիարժեք պատասխան են տալու, օրենքի առաջ բոլորը հավասար են»,-հայտարարեց Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար: Ազգային ժողովը փակ քվեարկություններով հավանություն է տվել պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդություններին:

Back to top button