Նորություններ

Դատարանը հետաձգեց Աբրահամ Մանուկյանին կալանավորելու միջնորդության քննարկումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Աբրահամ Մանուկյանին կալանավորելու միջնորդության քննարկումը հետաձգվեց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը։ Դատական նիստը կշարունակվի հունիսի 19-ին` ժամը 17։00-ին։

Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին մեղադրանք է է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալուն օժանդակելու համար։ Նա հունիսի 17-ին ձերբակավել է։

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Մանուկյանի ձերբակալումը կապված է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի քրեական գործի հետ։

Աբրահամ Մանուկյանը 2003-2007 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության  խմբակցության պատգամավոր, իսկ արդեն 2012-2018 թվականներին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր։

Back to top button