Նորություններ
Իրականությունը կորոնավիրուսի մասին․ կանոններին չհետևելը կարող է վնասել ձեր և այլոց առողջությանը

Հայաստանում կորոնավիրուսն այնքան է տարածվել, որ հիվանդանոցներն ու բժիշկներն այլևս չեն հասցնում պատշաճ օգնություն ցուցաբերել բոլոր դրա կարիքն ունեցողներին։
Մեզանից յուրաքանչյուրը կարող է հիվանդ լինել ու չիմանալ դրա մասին և նույնիսկ չկասկածելով՝ լինել վարակիչ և վարակել այլ անձանց, որոնք կարող են ծանր տանել հիվանդությունն ու նույնիսկ մահանալ:
Դրանից խուսափելու համար պետք է հետևել հակահամաճարակային կանոններին, իսկ տեղեկությունները ստանալ միմիայն վստահելի աղբյուրներից: Բոլոր նրանք, որոնք խախտում են հակահամաճարակային կանոնները, վտանգում են թե՛ իրենց և թե՛ այլոց կյանքն ու առողջությունը: