Տգեղ է, տիկին Զոհրաբյան, հեղափոխության կոնտեքստում խոսել մի մարդու մասին, ում չեք ճանաչում. Ա.Դավոյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ ամբիոնից խոսեց Զավեն Գրիգորյանի մասին, որը 2018թ. ապիլին Բաղրամյան պողոտայում վիրավորվել էր ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցներից, նշեմ նաև, որ Զավենը լեյկոզով է տառապում:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը՝ նշելով, որ չէր ցանկանա, որ Զավենի առողջության հարցը շահարկվեր ԱԺ ամբիոնից և ներկայացվեր, իբրև իշխանություններն անտարբեր են եղել նրա նկատմամբ:
«Ես ինքս եմ Զավենի խնդրով զբաղվել, առողջապահության նախարարն է զբաղվել, հաստատ, անտեսված չի եղել նա: Մոտ 10 օր առաջ նորից էր խնդիր առաջացել, որի մասին նորից բոլորս տեղյակ ենք եղել և փորձել աջակցել:
Տգեղ է, տիկին Զոհրաբյան, հեղափոխության կոնտեքստում խոսել մի մարդու մասին, ում չեք այցելել հիվանդանոցում և ում չեք ճանաչել»,- եզրափակել է պատգամավորը: