ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Սերժ Սարգսյանի ամենամեծ զենքը մարդու պատիվը ոտքի տակ գցելն էր. այսօր ոչ մեկը Ծառուկյանի պատվին չի դիպել»

«Իմ տեսանկյունից իրավական պրոցես է, որին հետևել են քաղաքական գործընթացներ»,- ԳԱԼԱ-ի հետ տեսակապով զրույցում անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, ասել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

Նրա կարծիքով, պետք է արվեր այնպես, որ գործընթացը չտեղափոխվեր քաղաքական դաշտ:

«Իրավական գործընթացը պետությունը պետք է կարող լինի, պետությունը պետք է շփումներ հաստատի և՛ հայաստանյան, և ՛ համաշխարհային հասարակության հետ, որպեսզի բացատրի իր քայլերը: Ցավոք, ես տեսնում եմ, որ ոչ բոլոր քայլերն են բացատրվում կամ ոչ պատշաճ ձևով են բացատրվում: Ես համոզված եմ, որ մեր դեսպանները չեն աշխատում այն մակարդակում, որով պետք է աշխատեն»,- ասում է Մարտիրոսյանը և հարցադրում, թե ինչո՞ւ են հնչում գործընթացի հետ կապված բազմաթիվ հարցեր տարբեր դեսպանների կողմից:

Անդրադառնալով հարցադրմանը, թե ԲՀԿ-ականները այսօր տեղի ունեցող պրոցեսները համեմատում են 2015 թվականի հետ, Արմեն Մարտիրոսյանը նշեց.

«»2015-ի պրոցեսը մարդուն փչացնելու գործընթաց էր, և Սերժ Սարգսյանի ամենամեծ զենքը իմիջին խփելն էր, ոտքի տակ գցելն էր մարդու պատիվը: Այսօր ոչ մեկը պարոն Ծառուկյանի պատվին չի դիպել: Այն, ինչ որ բացահայտվել է, այն, ինչ որ հրապարակվել է, դրա մի մասը հրապարակել են հենց հանրապետականները՝ 2015-ին: Ցավում եմ, որ էսօր մեր իշխանությունները դա նույնպես հրապարակել են: Քրեական գործը, անկախ նրանից՝ իրականություն է, թե ոչ, կարծում եմ, որ չպետք է հրապարակվի»:

Back to top button
Close