Գերմանիայի ոստիկանությունն սպառնալիքներ ստանալուց հետո մարդկանց տարահանել Է վեց քաղաքապետարանից

Գերմանիայի ոստիկանությունը մարտի 26-ի առավոտյան մարդկանց տարահանել Է երկրի վեց քաղաքների քաղաքապետարաններից բռնության գործադրման անանուն սպառնալիքներ ստանալուց հետո:
Այդ մասին ասված Է Գերմանիայի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Նախնական տվյալներով՝ տարահանում Է տեղի ունեցել Աուգսբուրգ, Գյոթինգեն, Կայզերսլաուտեռն, Խեմնից, Նոյնկիրխեն եւ Ռենդսբուրգ քաղաքներում:
Focus Online հրատարակության տվյալներով՝ հայտնի Է, որ, օրինակ՝ Կայզերսլաուտեռնում սպառնալիքներն ստացվել են Էլեկտրոնային փոստով: Տեղի քաղաքապետարանն այժմ ստուգում են ոստիկանները՝ շներով, դրա մերձակա տարածքը շրջապատված Է: Աուգսբուրգում դադարեցված Է տրամվայների երթեւեկությունն այն գծով, որն անցնում Է քաղաքային կառավարման մարմնի շենքի մոտով:
Ոստիկանությունում նշում են, որ միջոցները ձեռնարկվել են նախազգուշական կարգով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: