Նորություններ

Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգմավորական անձեռնմխելիությունից. «Իմ քայլի» 87 պատգամավոր է կողմ քվերակել

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգմավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով փակ գաղտնի քվեարկությունից հետո շարունակվեց  ԱԺ նիստը:
Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանին պատգմավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով քվեարկությանը կողմ է քվեարկել «Իմ քայլը» խմբակցության  87 պատգամավոր:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, վերջինիս, որպես մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելուն համաձայնություն տալու միջնորդությունը Ազգային ժողովի նիստում ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Back to top button
Close