Նորություններ
Գյումրիում կանցկացվի մոմավառություն՝ ի հիշատակ ապրիլյան պատերազմի հերոսների

Ապրիլի 1-ին Գյումրիում տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ ապրիլյան պատերազմի հերոսների:
Միջոցառման կազմակերպիչներից Ժորա Աբգարյանը, ով նաև ապրիլյան պատերազմի հերոս Տիգրան Աբգարյանի եղբայրն է, ԳԱԼԱ-ին տեղեկացրեց, որ հիշատակի երեկոն սկսելու են ժամը 17:00-ից Գյումրու հրապարակից (նախկին մանվածքագործական գործարան՝ Չուլոչնի):
Տեղի կունենա երթ դեպի պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու հերոսների շիրիմներին:
18:30-ին կրկին նույն հրապարակից (նախկին մանվածքագործական գործարան՝ Չուլոչնի) մոմերով և ջահերով քայլերթ դեպի Վարդանանց հրապարակ, որտեղ էլ տեղի կունենա մոմավառություն: 19:00-ին 15 րոպե տևողությամբ կարճամետրաժ ֆիլմի դիտում՝ նվիրված ապրիլյան պատերազմի մեր քաջերին՝ Վարդանանց հրապարակում: