ՆորություններՔո ձայնը

Հրապարակում եմ հայտարարագիրս. Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը սոցցանցի իր էջում գրել է.

Փաստորեն, իրար հաջորդող իշխանությունները ահավոր կրեատիվիզմի պակաս ունեն: Հենց սկսում ենք իրենց քննադատել, անմիջապես իրենց գրպանի լրատվամիջոցներով` «սենսացիա», Նաիրա Զոհրաբյանի միլիոնների կարողությունն ու նման լալահառաչ վերնագրերով տպագրում են, ի՞նչ եք կարծում, ի՞նչ։

Այո, այո, դուք միանգամայն իրավացի եք. տպագրում են իմ կողմից պարտաճանաչ և օրինապաշտ ձևով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած և հանձնաժողովի կայքում բոլորի համար բաց եւ հրապարակային դրված իմ հայտարարագիրը:
Ու որպեսզի վաղն էլ մի այլ «ճ» կլասի գրչակ, պետպատվերի շրջանակում պրիմիտիվագույն տրյուկներ չփորձի անել, հրապարակում եմ հայտարարագիրս, որը, կրկնում եմ, բաց և հրապարակային դրված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում:

 

https://m.facebook.com/story.php?story_fbid=751269162360144&id=100024312001008

 

Back to top button
Close