Նորություններ

Պարետի սահմանած նորմերի խախտման համար դադարեցվել է 2 873 կազմակերպության գործունեությունը

ՀՀ պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով հունիսի 13-ի  դրությամբ  կայացվել է  2873 կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում, իրականացվել է 27902  ստուգում,  որից միայն 466-ը՝ նշված օրը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն եւ խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը եւ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

Back to top button
Close