Նորություններ

Մեր խմբակցությունը մասնակցելու է․ ԼՀԿ պատգամավորը՝ վաղը կայանակիք արտահերթ նիստի մասին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց, որ վաղը ԱԺ-ում հերթական նիստ է լինելու, արդեն երեկոյան՝ արտահերթ նիստ.

«Մեր խմբակցությունը մասնակցելու է, բայց Ձեզ չեմ կարող որևէ բան այս պահին ասել։ Մեր խմբակցության անունից հայտնել ենք մեր դիրքորոշումը։ Այն հարցերը, որոնք քննարկվում են, և այն բոլոր իրողությունները, որոնք այսօր առկա են, պետք է թողնել իրավապահ համակարգին, որպեսզի իրավապահ համակարգը կարողանա անկաշկանդ և հնարավորինս զերծ մնա քաղաքական աստառ և երանգ տալուց, որովհետև բազմաթիվ հարցեր կարող են առաջանալ։ Բարձրաստիճան պաշտոնյաներ հրապարակել են նախաքննական հույժ գաղտնի փաստաթուղթ, որը անթույլատրելի է»,- եզրափակեց ԼՀԿ պատգամավորը։

Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ-ի պաշտոնական հաղորդագրության՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին միանգամից երեք տարբեր քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել։ Երեկվանից այդ քրեական գործերով կատարվում են իրավական գործողություններ՝ խուզարկություն և հարցաքննություն։

Նշենք նաև, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն է ներկայացրել Ազգային ժողով։

Back to top button
Close