Նորություններ

«Արթուր Իսպիրյան, այս շաբաթ հայց եմ ներկայացնելու քո դեմ». Արման Ղարիբյան

«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արթուր Իսպիրյան, այս շաբաթ հայց եմ ներկայացնելու քո դեմ՝ ինձ ու իմ ընկերներին հրապարակային զրպարտելու համար։ Կգաս դատարան, կնայես աչքերիս մեջ ու կասես, թե այդ ով էր ինձ ուղարկողը։ Բնականաբար, չես կարող ասել, ու կստիպեմ, որ հրապարակային ներողություն խնդրես զրպարտությանդ համար։ Կգաս դատարան, կտեսնենք՝ ով իրական կյանքում տեղ չունի…

Հասցեդ գրի, որ հայցն ուղարկեմ հասցեով, չգրես էլ, www.elections.am կայքից կգտնեմ, չես խուսափելու պատասխանատվությունից։

Ո՞վ ես դու, որ քեզ նման բան ես թույլ տալիս, կյանքումդ գեթ մեկ պայքարի մեջ եղե՞լ ես, գիտե՞ս՝ ինչ բան է լինել սրտացավ քաղաքացի, թե՞ միշտ պատվերով ես գործել, դրա համար էլ մեր պայքարի մեջ պատվեր ես տեսնում։

Տարոնին քաղաքապետարանից դուրս շպրտեցինք, որ քո նմանը գա տեղը ու մեզ պատվերով պայքարող անվանի՞։ Տարոնի դեմ ո՞ւմ պատվերով էինք գործում, Հայկ Մարությանի՞ ։ Պատրաստվիր վճարել մինչև 2 միլիոն ՀՀ դրամ՝ զրպարտության համար։ Քեզնից գանձվելիք գումարը խոստանում եմ նվիրաբերել Ֆիրդուսի տուժած որևէ ընտանիքի կամ ընտանիքների։

Մեդիալաբի թղթակցին արդեն իսկ իրազեկել եմ, որ այս շաբաթ հայց եմ ներկայացնելու, որպեսզի պահպանի ձայնագրությունը, որ չկարողանա ստել, ասել, թե ինքը նման բան չի ասել։

ՀԳ — Երևի այսքան չէի բարկանա, եթե այս ցույցին մասնակցելու գնալիս մեքենաս վթարած ու ֆինանսական ծախսեր կրած չլինեի։ Իզաբելլան էլ այդ օրը տուգանվել էր, քաղաքապետարանի մոտ մեքենան սխալ կայանելու համար։ Մենք ֆինանսական տույժեր կրելով պայքարենք քաղաքի համար, Իմ քայլը խմբակցության ավագանու անդամն ասի, թե պատվերով էինք եկել։

ՀԳ2 — Իմ քայլը խմբակցություն, մաքրեք ձեր շարքերը նման անձանցից, մաքրեք, քանի դեռ ուշ չէ»։

Back to top button
Close