ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

Եթե կորոնավիրուսի բռնկում եղավ, պատասխանատվությունն ամբողջովին ընկնում է «Բարգավաճի» պատգամավորական խմբի վրա. Լևոն Շիրինյան

«Բարգավաճին» հարց եմ տալիս՝ հիմա այդ խախտումները կա՞ն, թե՞ չկան․․․ եթե խախտումները չկան, քաղաքական գործընթաց է, եթե խախտումները կան, ուրեմն քաղաքական գործընթաց չէ»,- ասում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ ԳԱԼԱ-ի հետ զրույցում։

Շիրինյանն ասում է՝ Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն և ժողովրդի պահանջն է, որ օլիգարխատը կազմաքանդվի։

Շիրինյանը նաև ասում է, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորները պետք է օրենքի առաջ պատասխանատվություն կրեն արտակարգ դրության կարգը խանգարելու համար։

«Այսօրվանից, եթե կորոնավիրուսի բռնկում եղավ, պատասխանատվությունն ամբողջովին ընկնում է «Բարգավաճի» պատգամավորական խմբի վրա։ Իրենք զուր տեղը ժողովրդին հանեցին, որի համար պատասխանատվություն պետք է կրեն»,- նշում է քաղաքագետը։

Back to top button
Close