ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Գագիկ Ծառուկյանը եւ ԲՀԿ-ն երբեք գործոն չեն եղել, իրենք միշտ եղել են գործիք. մերժված ուժերի գործողությունները տանելու են մեր սուվերենության կորստին»

ԳԱԼԱ-ի հետ զրույցում իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, պնդում է՝ Ծառուկյանը քաղհալածյալ չէ: Իրավապաշտպանը վստահ է, որ իրավապահ մարմիններից ինֆորմացիոն արտահոսք է եղել, եւ դրանով է պայմանավորում Ծառուկյանի՝ ԱԱԾ հրապարակումներից առաջ արած կոշտ հայտարարությունները:

«Այդ արտահոսքի արդյունքում մենք ունենում ենք իրավիճակներ, երբ քաղաքական գործիչներն իմանում են, որ իրենց նկատմամբ իրավական առումով որեւէ գործողություն պետք է իրականացվի, եւ դրան նախորդում են հայտարարությունները եւ ցանկացած հաջորդող գործողություն իրենք համարում են քաղաքական հետապնդում»:

Նինա Կարապետյանցի կարծիքով, ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ իշխող քաղաքական թիմը ժամանակին չտվեց քաղաքական գնահատական, չիրականացրեց լյուստրացիա:

Back to top button
Close