Նորություններ

ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի հեռավար նիստում ԱԺ նախագահն անդրադարձել է համավարակի պայմաններում Ադրբեջանի սադրիչ գործողություններին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի հեռավար նիստին։ Նիստի ընթացքում նա անդրադարձել է համավարակի պայմաններում Ադրբեջանի սադրիչ գործողություններին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Միրզոյանը:

«Համավարակի դեմ պայքարը պետք է ժողովուրդների հաշտեցման հնարավորություն դառնա․ կարծում եմ՝ բոլորս համաձայն ենք ՄԱԿ գլխավոր քարտուղարի այս մտքի հետ։

Այնուամենայնիվ, չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին և համաշխարհային հումանիտար ճգնաժամին, որի դեմ մենք բոլորս պայքարում ենք՝ Ադրբեջանն այս օրերին չի հրաժարվում սադրանքների և խաղաղ բնակչության նկատմամբ կրակ բացելու իր քաղաքականությունից:

Նմանօրինակ գործողություններն անթույլատրելի են, և ես ակնկալում եմ դրանց դատապարտումը՝ տարածաշրջանում կայունության պահպանման նպատակով»,- ասված է Միրզոյանի գրառման մեջ:

Back to top button
Close