Նորություններ

«Եթե մեզ պարտադրվի ընտրություն Իրանի կամ ԱՄՆ/Իսրայելի միջև, մենք պետք է ընտրենք Իրանը». միջազգայնագետ

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Իրանի, Իսրայելի և մեր ընտրության մասին

Միանգամից գամ վերջից: Եթե մեզ պարտադրվի ընտրություն Իրանի կամ ԱՄՆ/Իսրայելի միջև, մենք պետք է ընտրենք Իրանը: Սա կլինի ամենապրագմատիկ և միակ ճիշտ որոշումը:

Սակայն քանի նման ընտրության առջև մեզ չեն կանգնեցրել, մենք պետք է բոլորի հետ հարաբերություններ ունենանք ճիշտ այնպես, ինչպես Իրանը ունի սերտ հարաբերություններ Բաքվի հետ և ինչպես Մոսկվան ունի սերտ հարաբերություններ Անկարայի հետ:

Լրիվ այլ հարց է պրագմատիկ և խոհեմ արտաքին քաղաքականության վարումը, որը հիմնականում լինում է գործող իշխանությունների բացառիկ իրավունքը և/կամ տապալումը:

Ինչ վերաբերում է Թեհրանում տեղի ունեցած ակցիային, ապա կարծում եմ դա մեր իշխանության թերացումն է եղել, որ ճիշտ չենք աշխատել մեր իրանցի բարեկամների հետ` ներկայացնելու Թել Ավիվում ռեզիդենտ դեսպան ունենալու անհրաժեշտությունը:

Հա, մի բան էլ: Բիոլաբորատորիաները բացեք նաև Իրանի մասնագետների համար»:

Back to top button
Close