Նորություններ

Ոսկու հանքում մահացած Արամի հայրը նույնպես հանքում թունավորվելու հետևանքով էր մահացել. NEWS.am

«Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող չօգտագործվող հանքախորշում անցած գիշեր շմոլ գազից մահացած երեք երիտասարդ հորեղբոր տղաներից կրտսերի՝  27–ամյա Արամ Գոգոլյանի հայրը եւս հանքում թունավորվելու հետևանքով է մահացել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Մեղրաձորի բնակիչներից մեկը։

«Մոտ 5 տարի առաջ էլի նման դեպք է եղել, հանքում մարդ է մահացել, Արամի հայրը մտել էր, որ դիակները հանի, շմոլ գազից թունավորվել էր, ու խփել էր սրտին։ Երկար տարիների հիվանդությունից հետո մահացավ։ Արամն ապրում էր մոր եւ 2 եղբայրների հետ, ինքը տան մեծն էր, մի եղբայրը 25 տարեկան է, իսկ փոքրը բանակում է, մի քանի օրից պետք է զորացրվի եւ տուն վերադառնա»,– պատմեց մահացածի համագյուղացին։

Շարունակությունը՝ NEWS.am կայքում

Back to top button
Close