Նորություններ

Մաքսատուն-վարչություններում պահպանվում է սոցիալական հեռավորությունը և ապահովվում քաղաքացիների անվտանգ սպասարկումը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ բոլոր մաքսատներում, այդ թվում Երևանում տեղակայված Արևմտյան և Արարատյան մաքսատուն-վարչություններում խստորեն պահպանվում են ՀՀ պարետի որոշմամբ սահմանված հակահամաճարակային կանոնները: Քաղաքացիների անվտանգ սպասարկումն ապահովելու նպատակով մաքսատուն-վարչություններում կատարվել են գծանշումներ` պահպանելով ինչպես այցելուների, այնպես էլ աշխատակիցների միջև սոցիալական հեռավորությունը: Վարչական շենքերը պարբերաբար ախտահանվում են, տեղադրված են ձեռքերն ախտահանող նյութեր, ինչպես նաև պարտադիր չափվում է շենք մուտք գործողների ջերմությունը:

Բացի այդ, հսկողություն է իրականացվում նաև մաքսատուն-վարչություններին կից տեղակայված ծառայությունների նկատմամբ և մաքսատների արտաքին հատվածներում: Մարդկանց կուտակումներ նկատելու, ինչպես նաև հակահամաճարակային այլ պայմանների ոչ պատշաճ պահպանման դեպքում ահազանգ է կատարվում ՀՀ ոստիկանություն և համապատասխան տեսչական մարմիններ` քաղաքացիներին հորդորելով պահպանել սահմանված կանոնները:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Back to top button
Close