Նորություններ

«Բայց ինչ խայտառակ հիստերիայի մեջ են ընկել իշխանավորներից ոմանք». Արման Աբովյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է.

«Բայց ինչ խայտառակ հիստերիայի մեջ են ընկել իշխանավորներից ոմանք։

Օրինակ, կարդում եմ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի գրառումը ու հասկանում, որ այս մարդիկ իսպառ չեն ուզում հասկանալ և ընդունել իրենց բացահայտ «պռավալները», պարզապես ունակ չեն առերեսվել ճշմարտության հետ։
Զրո՛ բովանդակային հակադարձում՝ երեկվա հնչեցրած գնահատականներին։ Կրկնում եմ՝ ԶՐՈ՛, փոխարենը ամպագոռգոռ ճվճվոցներ և զավեշտալի սպառնալիքներ։
Օրինակ, նույն այդ մարզպետը «դավաճանությունից է խոսում», ու մեկը չկա ասի, որ իրական դավաճանություն է՝ ի սկզբանե ինքնավստահ կերպով թքած ունենալը համավարակի վրա և այսօր կանգնել օրական տասնյակ մահերի և հարյուրավոր նոր վարակվածների թվի փաստի առջև, իրական դավաճանություն է չունենալ քաղաքական կամք՝ ընդունելու բացթողումները և իրավիճակը փորձել ինչ-որ կերպ շտկել։ Դավաճանություն է այս օրերին իրական գործով զբաղվելու փոխարեն ահռելի քանակի գումարներ ու ռեսուրս ծախսել՝ հազարավոր ֆեյքերին ԲՀԿ-ի վրա քսի տալով։
Ինչ վերաբերում է «տուկի թելով» հետագծին, ապա լավ կլիներ դատարկ֊դատարկ խոսելու փոխարեն մարզպետը իր հետագծի մասին մտածի, որը, ըստ երևույթին, գծվել է հատիկ-հատիկ պինցետով։
Այդպես էլ չսովորեցիք լսել, այդպես էլ չսովորեցիք ընկալել իրական վտանգները, միայն հիստերիկ սպառնալիքներով, ապուշ ու սուտ փաստարկներով փորձում եք ձեզ արդարացնել։
Կրկնեմ ևս մեկ անգամ, նայեք համաճարակի աճի տեմպին, տնտեսության իրական ահավոր վիճակին, ուժգնացող գործազրկությանը և ուղղակի լռելով ամաչեք, փոխարենը համացանցում ԲՀԿ-ի վրա լաչառ-լաչառ գոռգոռալու տեղը։

Back to top button
Close