Նորություններ

ԲՀԿ քաղաքական խորհրդի հրատապ նիստը վարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը

Այսօր տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի հրատապ նիստը, որը վարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Ծառուկյանը նշել է, որ երկրում ստեղծված իրավիճակը պարտադրել է այսօր հանդես գալ սթափ գնահատականներով եւ ներկայացնել ելքեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծման վերաբերյալ։

«Գիտեք, որ կառավարությանը հնարավորություն էր տրված, լիարժեք ժամանակ, որ իրենք կարողանային ժողովրդի սպասելիքներն իրականացնեին, այսինքն իրենց խոստումները, որ տվել էին ժողովրդին, եւ ինչի հիման վրա իրենք իշխանություն դարձան։ Մենք նույնպես աջակից ենք եղել այդ փոփոխություններին, որ կարողանանք դա իրականություն դարձնել, եւ իհարկե հնարավորություն կար ժողովրդի սպասելիքն իրականություն դարձնել։ Բայց երբ ստեղծվեց իրենց կառուցվածքը, ծրագիրը, կազմը, ես ասացի, որ այդ կազմով հնարավոր չէ այս խոստումներն ու սպասելիքներն իրականացնել»,-իր ելույթում նշել է ԲՀԿ նախագահը։

«Ժողովուրդը փորձադաշտ չէ, պետությունը փորձադաշտ չէ, պետք է լինեն փորձառու, պրոֆեսիոնալ արդյունք ցույց տված մարդիկ, եւ կապ չունի կուսակցական պատկանելությունը։ Ես այն ժամանակ ասել եմ, որ անհնար է այդ սպասումներն իրականացնել, եւ որ պետք է 97 տոկոսին փոխել, այսօր տեսնելով այս ձախողումները, լիարժեք կարող եմ ասել, ոչ թե 97, այլ 100 տոկոսը պետք է փոխվի, որովհետեւ բոլոր ոլորտները ձախողված են»,– հայտարարել է Ծառուկյանը։

Back to top button
Close