ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸՆորություններ

Երեխաները սեռական բռնության են ենթարկվում ավելի շատ ծանոթ մարդու կողմից, ում վստահում են՝ ընտանիքի բարեկամ, ազգական. քննարկում ԳԱԼԱ-ում Լանզարոտի կոնվենցիայի մասին

Ազգային ժողովը վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որը հայտնի է որպես Լանզարոտի կոնվենցիա։

Կոնվենցիան երեխայի պաշտպանության մասին է, ասում է հոգեբան, հոգեվերլուծող Արմինե Գմյուրը, ով դրական է համարում փաստաթղթի վավերացումը:

«Կոնվենցիան ևս մեկ անգամ հաստատում է, որ երեխան իրավական սուբյեկտ է, և ծնված իսկ օրվանից, մինչև 18 տարին լրանալը, քանի դեռ ինքը երեխա է համարվում, շատ կարևոր է նրա արժանապատվության, պաշտպանության հարցերը և ֆիզիոլոգիական, հոգեբանական, հոգեհուզական և սոցիալական զարգացման համար բոլոր լավ պայմանները ստեղծելը»,- ընդգծում է Արմինե Գմյուրը:

«Ես դրական չեմ վերաբերվում կոնվենցիային, քանի որ յուրաքանչյուր կոնվենցիայի, որին մենք միանում ենք, պետք է հասկանանք, թե նպատակը որն է և այն ինչ կտա մեզ: Ժամանակը ցույց տվեց մեզ, որ ցանկացած նորամուծություն իրավական դաշտում բերել է բացասական հետևանքների: Բերեք մենք նայենք՝ արդյոք մենք չունենք օրենք, որը պաշտպանում է երեխաներին: Մինչև այս մեր երեխաները օրենքով չէին պաշտպանվա՞ծ: Քրեական օրենսդրությունում միանշանակ այդ բոլոր հոդվածներն իրենց մեջ ներառում են»,- ասում է փաստաբան Թամարա Յայլոյանը, ում մտահոգում է նաև կոնվենցիայի 6-րդ հոդվածը, որում նշված է.

«Յուրաքանչյուր կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ ապահովելու համար, որպեսզի երեխաները տարրական և միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ տեղեկանան սեռական շահագործման և սեռական բռնության հետ կապված վտանգի հետ, ինչպես նաև իրենց պաշտպանելու միջոցների մասին՝ համաձայն իրենց կարողությունների: Նման տեղեկատվությունը, որ անհրաժեշտության դեպքում նաև ծնողների հետ համագործակցելով, պետք է տրամադրվի սեռական դաստիարակության առավել ընդհանուր համատեքստում և հարկավոր է առանձին ուշադրություն հատկացնել վտանգավոր իրավիճակների վրա, մասնավորապես՝ կապված տեղեկատվական և հաղորդակցության նոր տեխնոլոգիաների օգտագործման հետ»:

Թեմայի վերաբերյալ «Հակառակ կողմը» հաղորդման շրջանակներում Արմինե Գմյուրը և Թամարա Յայլոյանը խոսել են «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի մասին:

Back to top button
Close