Նորություններ

Արտակարգ դեպք Երևանում. «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող «Ռեդիսոն Բլու» հյուրանոցային համալիրի մոտ հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու դի

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայում՝ «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող «Ռեդիսոն Բլու» հյուրանոցային համալիրի դիմաց, տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ Զեյթուն քննչական բաժնի խումբը։

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 65-70 տարեկան անձը չպարզված տղամարդու դի։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Այս պահին ոստիկաններն ու քննիչները սպասում են նաև, մինչև դեպքի վայր կժամանի դատական բժիշկը՝ պարզելու համար, թե ինչ հանգամանքներում է տղամարդը մահացել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close