Սպորտ

Մոուրինյու. Բավարիայի նկատմամբ տարած հաղթանակը կարող է օգուտ տալ Լիվերպուլին ԱՊԼ-ում

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն գովեստի խոսքեր է հղել «Լիվերպուլի» և Յուրգեն Կլոպի հասցեին: 

«Ես հետևել եմ «Լիվերպուլին»: Նրանք շատ միավորներ կորցրին, ինչից հետո Չեմպիոնների լիգայի շրջանակում փայլուն խաղ անցկացրին: Նրանք կարողացան ինձ զարմացնել: 

Հնարավոր է՝ «Բավարիայի» նկատմամբ տարած հաղթանակն օգնի նրանց հոգեբանորեն վերակառուցվել և նույն ոճով խաղալ նաև Անգլիայի Պրեմիեր լիգայում:

Կարծում եմ՝ Կլոպը կարող է ստիպել իր ֆուտբոլիստներին հավատալ այն ամենին, ինչին հավատում ենք մենք: Չեմպիոնության համար մրցավազքը դեռ ավարտված չէ:

«Մանչեսթեր Սիթին» դեռ չեմպիոն չէ: Ինձ թվում է՝ լավագույն նախապատրաստությունը ֆուտբոլիստների հետ անկեղծ լինելն է: Անկեղծությունը երազանքներից հրաժարվելը չէ:

Անկեղծ լինելը հասկանալն է, որ ներկա պահին նրանք պարզապես լավ օրեր չեն անցկացնում»,- պորտուգալացու խոսքն է մեջբերում beIN Sport-ը:

armsport.am

Ավելին
Back to top button