Նորություններ

Շտաբային մարզումներ 1-ին զորամիավորումում

Մարտական տարբեր իրավիճակներում հրամանատարների արագ կողմնորոշվելու և ճշգրիտ որոշումներ կայացնելու ունակությունները զարգացնելու նպատակով հունիսի 3-ին 1-ին զորամիավորման հրամանատար, գնդապետ Ժ. Պողոսյանի ղեկավարությամբ անցկացվել են շտաբային մարզումներ:

Առաջադրվել են ուսումնամարտական խնդիրներ, պարզաբանվել է հետագա գործողությունների հաջորդականությունը, ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են զեկույցներ առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ:

Back to top button
Close