Նորություններ

ԱԱԾ-ում լյուստրացիա անելու անհրաժեշտության մասին

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԱԱԾ-ն էլ բացահայտվեց և արձանագրվեց որպես քաղաքական լիդերներ և գործիչներ պատրաստող կառույց:

Սա այն է, որով հիմնավորվում է առաջին հերթին ԱԱԾ-ում լյուստրացիա անելու անհրաժեշտությունն ու հրատապությունը:

Այ դրանից հետո կտեսնենք, թե ինչ «կրթություն» են ստացել և ինչ «փորձառություն են» ձեռք բերել ԱԱԾ-ական ծագումով քաղաքական գործիչները:

Քանի դեռ նման լյուստրացիա չի արվել, գործ ենք ունենալու քաղաքական հետապնդումների իրականացման, կոռուպցիայի մեջ թաղված բայց չբացահայտված «տաղանդների» հետ, որոնք թունավորելու են մեր հասարակական կյանքն ու քաղաքական համակարգը:

Եվ այս ամենի պատասխանատուն հաստատ ՀՀ քաղաքացին չէ:

Back to top button
Close