ՄիջազգայինՆորություններ

Թրամփը հերքել Է ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ժամանակ բունկերում իր թաքնվելը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է հաղորդագրություններն այն մասին, որ նա թաքնվել է ստորգետնյա բունկերում՝ Վաշինգթոնում Սպիտակ տան մոտ բողոքի ակցիաների ժամանակ: Այս մասին հայտնում է Fox News Radio-ն։

«Ես չեմ եղել ներքևում։ Ես ցերեկը իջել եմ և շատ կարճ ժամանակահատված գտնվել այնտեղ, եւ դա պարզապես տեսչական ստուգում էր», — հայտարարել է Թրամփը։

Նա նաեւ նշել է, որ ցուցարարներին ցրելու հրահանգ չի տվել:

Թրամփը պատմել է, որ գոհ է իրավիճակից Վաշինգտոնում՝ ազգային գվարդիայի զինվորների, ոստիկանության աշխատակիցների եւ մի շարք հատուկ ծառայությունների՝ քաղաք մուտքից հետո: Նա ընդգծել է, որ նման գործողություններն անհրաժեշտ են անկարգությունների դեպքում ։

Հունիսի 1-ին ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ նախագահի վարչակազմի շենքի մոտ բողոքի ակցիաների ժամանակ գաղտնի ծառայության գործակալները Դոնալդ Թրամփին թաքցրել են բունկերում, որը նախկինում օգտագործվել է ահաբեկչական գործողությունների ժամանակ: Մարդիկ Թրամփի հասցեին հայհոյանքներ են հնչեցրել, իսկ երբեմն աղյուսներ ու շշեր են նետել ։

Հունիսի 3-ին Սպիտակ տան մոտ բողոքի ցույցերը շարունակվել են։ Ամբոխը վանկարկել է ԱՄՆ նախագահի հրաժարականի եւ ոստիկանության ձեռքից զոհված Ջորջ Ֆլոյդի գործում արդարության կոչեր:

Մինեապոլիսում եւ մի շարք այլ քաղաքներում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո. նա մահացել է ուժի կիրառմամբ ձերբակալությունից մի քանի ժամ անց: Ակցիաներն ուղեկցվում են վանդալիզմով, կողոպուտով եւ ոստիկանության վրա հարձակումներով։ Ամերիկյան իշխանությունները հայտարարել են, որ ոստիկանների հետ ցանկացած բախում եւ ուժայիններին ուղղված սպառնալիքները կգնահատվեն որպես ներքին ահաբեկչության ակտեր:

Աղբյուր՝ Փաստինֆո

Back to top button
Close