Նորություններ

Հետախուզում է հայտարարվել Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբոր նկատմամբ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի Խորենացի փողոցի բնակիչ՝ 59-այա Յուրի Բեգլարյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ քր. օր-ի 308 հոդվածի 2-րդ մասի (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն անգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 310 հոդվածի (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հատկանիշներով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հետախուզվող Յու. Բեգլարյանը Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close