Նորություններ

Գորիսից Երևան են տեղափոխել վրաերթի ենթարկված 5-ամյա երեխայի

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները նախօրեին ուղղաթիռով Գորիսից Երևան են տեղափոխել վրաերթի ենթարկված 5-ամյա երեխայի:

Փոքրիկն ունի համակցված վնասվածքներ, բաց գանգուղեղային վնասվածք, գանգի հիմի կոտրվածք, կրծքավանդակի վնասվածք, թոքերի սալջարդ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր:

Սանավիացիայի միջոցով հնարավոր է եղել երեխային մի քանի անգամ արագ տեղափոխել ու ցուցաբերել անհրաժեշտ մասնագիտական բուժօգնություն:

Back to top button
Close