Նորություններ

«Մեյմանդարի» շուկան փակված է. գիշերը ոստիկանական հատուկ գործողություն է եղել. կան ձերբակալվածներ. Նիկոլ Փաշինյան

«Մեյմանդարի» շուկան փակված է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գիշերը տեղի է ունեցել ոստիկանական հատուկ գործողություն, երեկվա դեպքերի առիթով հարուցված է քրեական գործ, շուրջ երեք տասնյակ անձինք բերման են ենթարկվել, կան ձերբակալվածներ»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ երեկ բողոքի ակցիա էր տեղի ունեցել այդ շուկայում, գյուղացիները դեմ էին շուկան ախտահանման նպատակով 24 ժամով փակելու պարետի որոշմանը:

Back to top button
Close