Նորություններ

Երևանում Mitsubishi Gold-ը մխրճվել է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի գրասենյակի տարածք՝ կոտրելով ապակիները

Այսօր՝ հունիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։15 սահմաններում Լավրենտի Տ-ն իր վարած Mitsubishi Gold մակնիշի ավտոմեքենայով Ագաթանգեղոսի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նշված փողոցի թիվ 2 Ա շենքում տեղակայված «ՖԻՆՔԱ» ՈԻՎԿ-ի գրասենյակին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրեն լավ է զգում։

Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի գիշերվա առաջին հերթափոխի ծառայողները՝ հերթափոխի պատասխանատու հերթապահ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ;

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close