Նորություններ

Այրել են Թումանյան և Նալբանդյան խաչմերուկում տեղադրված 4 աղբամանները

Մայիսի 28-ին որոշ անձինք այրել են մայրաքաղաքի Թումանյան եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղադրված 4 աղբամաններն ու վնասել այդտեղ գործող սուպերմարկետի ապակիները: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ փոխանցել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Ոստիկանության Կենտրոնական բաժնի ու Երեւան քաղաքի վարչության քրեական հետախույզների համատեղ միջոցառմամբ, հունիսի 1-ին, ժամը 18.30-ին, արարքը կատարելու կասկածանքով Հերացու փողոցից բերման է ենթարկվել 26-ամյա մի երիտասարդ ու տվել խոստովանական բացատրություն:

Պարզվել է, որ երիտասարդն արարքը կատարել է 23-ամյա մի աղջկա հետ, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 19.00-ին կամավոր ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստովանական բացատրություն»,- գրել է Կարապետյանը:

Back to top button
Close