Նորություններ

Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան 72 ժամով կփակվի․ Նիկոլ Փաշինյան

Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան պարետի որոշմամբ վաղը առավոտվանից կփակվի 72 ժամով: Ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։ Դրանից առաջ նա լուսանկար էր  ավտոբուսի հրապարակել՝ նշելով «Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի աշխատողները տուն գնալիս։ Ահա թե ովքեր եւ ինչպես են ապահովում ռեկորդային թվեր Հայաստանի համար»։

Հիշեցնենք, որ Վանաձորի «Գլորիա» կարի արտադրամասում կորոնավիրուսի 3 դեպք է հաստատվել, կան մոտ 20 կոնտակտավոր անձինք, որոնք մեկուսացվել են:

Back to top button
Close