Նորություններ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46 դեպք, որոնցից 26-ը բուժված:
Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Արցախում ընդհանուր առմամբ թեստավորվել է 926 մարդ, կա 100 մեկուսացված անձ։ Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 3 նոր դեպք։ Նրանք ժամանել են Ռուսաստանի Դաշնությունից և գտնվում էին մեկուսացման համար նախատեսված վայրերում:
ԱՀ-ում մահվան դեպքեր չեն արձանագրվել։

Արցախում ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը մայիսի 12-ի ժամը 22:00-ից 30 օրով՝ մինչեւ հունիսի 11-ի ժամը 22:00-ն երկարաձգվել է։

Back to top button
Close