Նորություններ

Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. Դիլիջանի անտառում ՀՀ ՊՆ «ՈՒԱԶ»-ը բախվել է ծառին. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ հունիսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։35-ի սահմաններում սահմաններում «ՈՒԱԶ» մակնիշի ՊՆ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան քաղաքի «Գոռնայա Արմենիա» հանգստյան տան հարևանությամբ գտնվող անտառում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ծառին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ Փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատարի տեղակալ Ռոմանոս Անանյանի և հերթափոխի պետ Արշակ Մելիքջանյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության վարչության Իջևանի բաժնի և Դիլիջանի հենակետի ծառայողները։

Այս պահին դեպքի վայր ժամանած անձինք սպասում են, որպեսզի ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժնի քննիչները։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close