Նորություններ

Հրանտ Բագրատյանի կողմից ասվածը սուտ է. Էդմոն Մարուքյան

Երեկ ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը «Հայելու առաջ» հաղորդման ընթացքում տրված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությանն ու կատարել հետևյալ արտահայտությունները. «Ու՞մ ա պետք «Լուսավոր Հայաստան» ֆրակցիան։ (…) Չեմ տեսնում բովանդակային վեճ։ Էդ նույն բյուջեն, որ իրանք իրավունքները տվին կառավարությանը, հիմա էլ կառավարությունը պարտավոր չէ պառլամենտ գնալ։ (․․․) Էս մարդը պարտավոր ա էս բաներն ասել։ (…) Լուսավորն ու ԲՀԿ-ն հերիք էին, որպեսզի այդ օրենքը բողոքեին Սահմանադրական դատարանում։ Չարեցին (…)»։

Տեղեկացնում ենք, որ Հրանտ Բագրատյանի կողմից ասվածը սուտ է։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը միակ խմբակցությունն էր, որ դեմ քվեարկեց «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին (կոդ՝ Կ-586), և այս փաստն արձանագրված է ԱԺ պաշտոնական կայքի համապատասխան բաժնում (http://www.parliament.am/register.php?ID=554 http://www.parliament.am/register.php?do=bulletin&ID=8758)։ Խմբակցության պատգամավորների ելույթներն ուղղված են եղել նախագծի դեմ՝ հիմնավորելով, թե ինչու այն չպետք է ընդունվի։ Եվ քանի որ միայն «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն էր դեմ քվեարկել, ՍԴ դիմելու մասին խոսք անգամ չէր կարող լինել:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կոչ է անում նախկին վարչապետին «Լուսավոր Հայաստան»-ի մասին խոսելուց առաջ ստուգել փաստերն ու առհասարակ եղելությանը համապատասխան կառուցել իր պնդումները։

Back to top button
Close