Նորություններ

Արգել գյուղի նախկին դպրոցի շենքում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Հունիսի 1-ին, ժամը 15։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգել գյուղի «Հայփոստի» մոտակայքում՝ չշահագործվող դպրոցում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի թիվ 17/2 հասցեում գտնվող երկհարկանի նախկին դպրոցի (1300 քմ) երկրորդ հարկի սենյակներից մեկում և տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:38-ին, մարվել՝ 21:09-ին:

Շինության երկրորդ հարկում այրվել են 2 սենյակ (մոտ 80 քմ)՝ գույքով, և տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 800 քմ):

Back to top button
Close