Նորություններ

«Սահմանափակումներին վերադառնալը բազմիցս քննարկել ենք, դա ծայրահեղ մեթոդ է». փոխվարչապետ

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ճեպազրույցի ժամանակ ներկայացրեց կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարությունը։

«Կորոնավիրուսի դեմ պայքարի տրամաբանությունը կառուցվել է փուլային, և համավարակի տարբեր փուլերում ունեցել ենք որոշակի ճշգրտումներ, և խոշոր հաշվով, և անցած 5 ամիսների ընթացքում երկու ռազմավարական փուլ կարող ենք առանձնացնել»,- հայտարարեց պարետը։

1- ին փուլում հիմնական առանցքում տնտեսական և տեղաշարժի սահմանափակումներն էին, իսկ 2-րդ փուլում սահմանափակումների մեղմացումն էր։ Փոխվարչապետն ընդգծեց, որ այս ընթացքում առողջապահական համակարգն է վերազինվել։

Տիգրան Ավինյանն ընդգծեց՝ վարակի տարածման աճին զուգահեռ տարածումը վերահսկելի է. «Սահմանափակումներին վերադառնալը բազմիցս քննարկել ենք, դա ծայրահեղ մեթոդ է։ Այս փուլում նման որոշման՝ քննարկման առարկա դեռևս չունենք»,- եզրափակեց փոխվարչապետ պարետը։

 

Back to top button
Close