Նորություններ

Ավտովթար Երևանում. կան վիրավորներ

Երեկ՝ մայիսի 31-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում 21-ամյա Վահե Բ-ն իր վարած Toyota Camry մակնիշի 08 QQ 111 համարանիշի ավտոմեքենայով Իսակով-Բագրատունյաց պողոտաների խաչմերուկում՝ ռուսական եկեղեցու դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե պաշտպանիչ պարսպին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ 19-ամյա Դիանա Ջ-ն, 21-ամյա Էդուարդ Օ-ն քաղաքացիների օգնության դուրս են բերել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են մնալ հիվանդանոցում՝ հայտնելով, որ իրենց լավ են զգում։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները՝ տեսուչ Մալյանի գլխավորությամբ։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը տեղեկությունը փոխանցել է հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close