Նորություններ

Հունիսի կեսերին օրական կտրվածքով ունենալու ենք կորոնավիրուսով վարակված հիվանդների տասնյակ մահեր. Ա. Բաբաջանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը սոցցանցի իր էջում գրել է.

Այն ինչ տեսա, ինչին առերեսվեցի, լսեցի, զգացի,ապրեցի այսօր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում խոսքերով հնարավոր չէ նկարագրել: Վարակի տեմպը գնահատող մասնագետ-բժիշկների հավաստմամբ հունիսի կեսերին օրական կտրվածքով ունենալու ենք կորոնավիրուսով վարակված հիվանդների տասնյակ մահեր՝ հատկապես շատանալու են մահերը տներում:

Այսօրվա իմ փորձառության մասին առաջիկայում հանդես կգամ մանրակրկիտ ներկայացմամբ:

Մասնագիտական ոլորտը մահամերձ է, մեզ անհապաղ սթափվել է պետք:

Back to top button
Close