ՄիջազգայինՆորություններ

Իտալիայում 12-ամյա տղան հրաշքով է փրկվել անտառում արջի հետ հանդիպումից հետո

Իտալիայում ընտանեկան զբոսանքը քիչ է մնացել ողբերգական ավարտ ունենա: Այս մասին հայտնում է РИА новости-ն:

Աղբյուրը փոխանցում է, որ 12-ամյա տղան անտառում հոր հետ զբոսանքի ժամանակ հանդիպել է հսկա արջի:

Համացանցում հայտնվել է տվյալ միջադեպի տեսանյութը։

Կադրերում երևում է, թե ինչպես է արջը, նկատելով երեխային, գնում նրա հետևից՝ գտնվելով ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա:

Ընդ որում, տղան շատ հանգիստ է արձագանքել արջի հետ հանդիպմանը՝ հետևելով հոր ցուցումներին, ով այդ պահին տեսախցիկով նկարահանում էր այն, ինչ կատարվում է:

Տղայի հայրը ավելի ուշ պատմել է, որ արջն իրեն ագրեսիվ չի պահել և որդու հետևից է գնացել ավելի շուտ հետաքրքրասիրությունից:

shamshyan.com

Back to top button
Close